Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանն այսօր՝ փետրվարի 23-ին, իր մոտ էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին («Թոխմախի Մհեր»)`քննարկելու նրա մասնակցությամբ միջադեպը:
Հանդիպումից հետո Մհեր Սեդրակյանը հաստատել է, որ հենց այդ հարցն է քննարկել խմբակցության ղեկավարի հետ:
Հարցին, թե կոնկրետ ինչ է քննարկվել, նա արձագանքեց. «Ինքը ձեզ կպատասխանի»:
Իսկ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել լրագրողներից իր պահվածքի համար, հարցին էլ արձագանքեց. «Բայց ինչի՞ համար: Լավ կնայես վիդեոն»:
Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:











