Ընդդիմությունն ամեն ինչ անելու է՝ Ձեզնից «Ռեմբո կերտելու՝ հայաստանյան ընդդիմադիր սոուսով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին։

«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Դուք դառնաք իր կամքի արտահայտողը եւ բավարարվեք «լայթսոտ» քննադատությամբ։ Ընդդիմությունն էլ ամեն ինչ անելու է Ձեզնից «Ռեմբո» կերտելու՝ հայաստանյան ընդդիմադիր սոուսով։ Ընտրությունը Ձերն է լինելու, պետք է այնպես անեք, որ այս երկու բեւեռների պատանդը չդառնաք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Խմբակցության ղեկավարը կրկին հիշեցրեց, որ իրենք քվեարկությունը թողել են ազատ․ յուրաքանչյուր պատգամավոր ինքը կորոշի՝ ինչպես քվեարկել։

Նշենք, որ ՄԻՊ-ի գաղտնի քվեարկությունը կկայանա այսօր ժամը 13։30-ից մինչեւ 14։30-ն ընկած ժամանակահատվածում։