Ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի ապօրինի օգտագործման հերթական դեպքը։

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները փետրվարի 10-ին բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 24-ամյա Ավետ Մանուկյանին, որը կասկածվում էր թմրանյութ պահելու եւ օգտագործելու մեջ։

Ավետ Մանուկյանի մոտ հայտնաբերվել է ներարկիչ եւ թմրանյութ։ Երիտասարդը հայտարարել է, որ թմրանյութն ինքն է պատրաստել իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն։ Քննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։