Ոստիկանությունը փետրվարի 23-ին բացահայտել է անօրինական թմրաշրջանառության դեպք:
Երեւանի Խորենացի փողոցից թմրանյութ պահելու կասկածանքով մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել Իրանի երկու եւ Հայաստանի մեկ քաղաքացի:
Նրանց մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 254 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Հայտնաբերվածը ուղարկվել է ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











