Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նոր նախարար Դավիթ Լոքյանը մարզպետների աշխատանքի հետ կապված դժվարություններ չի տեսնում։ Այս մասին նա լրագրողներին ասել է փետրվարի 25-ի Կառավարության նիստից առաջ։ «Այդ հարցում դժվարություններ չեմ տեսնում»,- վստահեցրել է Լոքյանը, ով չի պատասխանել հարցին, թե ինչու է ՀՅԴ-ն, նորից իշանության մի մասը դառնալով, ընտրել Արագածոտնի եւ Շիրակի մարզի ղեկավարների պաշտոնները, այլ ոչ թե Սյունիքինը, որի մարզպետը հայտնի է իր մեղմ ասած բարդ բնավորությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագրի շրջանակներում ՀՅԴ-ն 3 նախարարական պաշտոն է ստացել։











