Երեւանում փետրվարի 23-ին բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:
Ոստիկանությունը հայտնում է, որ Սայաթ-Նովա-Խանջյան փողոցների խաչմերուկներից ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկել 3 անձ:
Բերման ենթարկվածներն են երեւանցիներ 45-ամյա Արթուր Խաշիբաբյանը, 44-ամյա Տիգրան Սարգսյանը եւ 33-ամյա Վահագն Հակոբյանը:
Հակոբյանի մոտից ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











