Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, բանակի գեներալ Նիկոլայ Մալոմուժը չափազանց անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել: Ըստ Lifenews-ի, պատրաստվելով հարցազրույցի՝ նա տոնական պիջակ է հագել, սակայն որոշել է առանց տաբատի մնալ:

Ամեն ինչ նորմալ է ընթացել, մինչեւ գեներալը որոշել է դուրս գալ կադրից: Աթոռից բարձրանալով մինչեւ տեսախցիկների անջատելը՝ նա ցուցադրել է ոչ այնքան տոնական կիսավարտիքը: