Փետրվարի 17-ին թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել Միքայել Միքայելյանը, Մհեր Մուրադյանը եւ Արտակ Աբրահամյանը:

Խուզարկությամբ Աբարհամյանի մոտից հայտնաբերվել են կաթուցիչներ, Մարիխուանա թմրանյութի նմանվող մուգ դարչնագույն յուրահատուկ հոտով զանգված, Միքայելի մոտից եւ նրա մեքենայից թղթերի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Պարզվել է, որ հայտնաբերվածը հյուրասիրել է Միքայելյանը եւ օգտագործել էին բերման ենթարկվելուց մի քանի րոպե առաջ:

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում