Երեւանի Րաֆֆու փողոցից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ ավտոմեքենա առեւանգելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ 21-ամյա Հարություն Տրապիզոնյանը:

Ոստիկանները փորձել էին կանգնեցնել Հարությունյանի մեքենան, սակայն վերջինը ոստիկաններին չէր ենթարկվել եւ չէր կանգնել: Ոստիկանական մեքենան շարժվել է արագ ընթացող մեքենայի հետեւից, սակայն, երբ Հարությունը բակային տարածք է մտել՝ կորել է տեսադաշտից: Սակայն ի վերջո ոստիկաններին հաջողվել է գտնել նրան եւ բերման ենթարկել:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում