NASA-ի աշխատակիցները YouTube-ում Մարսի շրջանաձեւ համայնապատկերն են հրապարակել, որը նկարահանվել է Mars Pathfinder ավտոմատ կայանի շնորհիվ: Այն Sojourner ռովերով Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել 1997 թվականին:

Ըստ VistaNews-ի, տեսագրությունում երեւում են ոչ միայն Մարսի բնապատկերները, այլեւ Sojourner ռովերը:

Գիտնականների համար Մարսը, չնայած մեծ թվով հետազոտական աշխատանքներին, նախկինի պես մնում է Տիեզերքի ամենախորհրդավոր մոլորակը: