Փետրվարի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գեորգի Դավիդյանցին։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. սեպտեմբերի 16-ից Լատվիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (սպանություն) 3-րդ եւ 10-րդ մասերի եւ 233 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով:











