Ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ Սիրեկան Հարությունյանը: Նրա մոտից հայտնաբերվել է 6 փաթեթավորված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
«Ես իմ օգտագործման համար էի պահել, տենց օգտագործում էի»,-ոստիկանությունում ասել է բերման ենթարկված տղամարդը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:











