Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում մարտի 3-ի առավոտյան ոստիկանական բաժանմունքից դուրս եկած ոստիկանական ավտոբուսի վրա զինված հարձակում իրականացրած 2 կանայք սպանվել են ոստիկանների կողմից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանների ավտոբուսի վրա նռնակ նետած ու ավտոմատ հրազենով կրակահերթեր արձակած կանայք դեպքի վայրից փախուստի են դիմել։ Փախուստի ժամանակ կանանցից մեկը տաքսիով հեռացել է, իսկ երկուսը թաքնվել են բնակելի շենքում։

Ոստիկանները գործողություն են իրականացրել բնակելի շենքի ներսում, որի ընթացքում սպանվել են հարձակման մեջ կասկածվող երկու կանայք։