Կանավերալ հրվարդանից արձակված Falcon 9 հրթիռակրի վերադարձվող աստիճանի վայրէջքը նորից անհաջող է անցել, Twitter-ում այս մասին հայտնել է SpaceX–ի ղեկավար Էլոն Մասկը:
«Հրթիռը կոշտ վայրէջք է կատարել լողող պլատֆորմի վրա»,- գրել է Մասկը: Նա նշել է, որ այս անգամ հաջողության հույս չուներ ու վստահություն է հայտնել, որ հաջորդ թռիչքի ժամանակ «լավ հնարավորություն կլինի»:
Falcon 9 հրթիռակիրը SES-9 կոմունիկացիոն արբանյակի հետ արձակվել է հինգերորդ փորձից մարտի 4-ին: Արբանյակը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր: Տիեզերական սարքը նախատեսված է տեսաազդանշանը մի շարք ասիական երկրների տարածք հեռարձակելու ու այդ տարածաշրջանում կապն ապահովելու համար: Դրա ծառայության ժամկետը 15 տարի է:
Ավելի վաղ մեկնարկը չորս անգամ հետաձգվել էր, հայտնում է Lenta–ն:
Falcon 9 17–ի մեկնարկի ժամանակ աստիճանը վերադարձնելու նախորդ փորձը հունվարի 17-ին էր ու դարձյալ անհաջող: Առաջին աաստիճանը հրթիռակրից առանձնացել էր մեկնարկից երեք րոպե անց: Պլատֆորմայի վրա վայրէջք կատարելուց հետո SpaceX –ում հայտնեցին, որ վայրէջքի պահին կոտրվել է աստիճանի հենակներից մեկը:











