Apple-ի նոր սմարթֆոնի պաշտոնական ցուցադրությունը կկայանա 2 շաբաթից, իսկ համացանցում շարունակում են մանրամասներ հայտնվել նորամուծության մասին: Այսպես՝ Youtube-ում MICGadget-ի ալիքը հրապարակել է կարճ տեսանյութ, որում ենթադրաբար ցուցադրվում է 4 մատնաչափ էկրանով iPhone-ը:
Ոսկյա կորպուսով սարքը ձեւով նման է iPhone 6-ին, սակայն տարբերվում է չափերով, փոխանցում է iGuides.ru-ն:
Եթե հավատանք աղբյուրին, ապա նոր iPhone-ը ներկայացվել է Foxconn գործարանի աշխատակիցներից մեկի կողմից, այն կունենա Ա9 պրոցեսոր եւ iPhone 6-ի մյուս սարքային ապահովումները, սակայն չի ունենա 3D Touch: Նորամուծությունը կարող է «կենդանի» լուսանկարներ ստեղծել եւ կունենա 1642 միլիամպեր/ժամ տարողությամբ մարտկոց:
ԱՄՆ-ում դրա գինը կկազմի 490-550 դոլար, ինչը թույլ կտա լիովին փոխարինել iPhone 5s-ին:











