ԼՂՀ ազատամարտի հերոս, Ազատամարտիկ Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդանը)` այսօր մարտի 8-ին, կդառնար 50 տարեկան: «Եռաբլուր» պանթեոնի կամարի մոտից այսօր հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ազատամարտիկներն ու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները երթով շարժվեցին եւ ծաղիկներ դրեցին հերոսի շիրիմին:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Ստեփանյանի քույրը` Արմենուհի Ստեփանյանը, նշեց, Վարդանն այսօր կդառնար 50 տարեկան, սակայն 26 տարեկանում իր կյանքը նվիրաբերել է Հայաստանին, իսկ չապրած 24 տարիները երիտասարդ սերունդի համար դարձել է ուղեցույց:
«Նա 18 տարեկանում կամավոր Աֆղանստան մեկնեց, մայրս համախոհ էր նրա հետ, յուրաքանչյուր երիտասարդ տղայի մայրն է հերոս դաստիարակում, իմ մայն այդպիսին է եղել եւ դեմ չի եղել, որ նա մեկնի պատերազմ: Վարդան կորցնող մայրը դողում է մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզի համար: Վարդանը երիտասարդների համար օրինակ է, որը 26 տարեկանում իր կյանքը նվիրաբերեց Հայաստանին»,-ասաց նա:











