Կանանց իրավունքների պաշտպանության գաղափարը միավորել է ոչ միայն Երեւանի կանանց ու տղամարդկանց, այլեւ Լոռու եւ Շիրակի մարզերի ներկայացուցիչներին, ազգությամբ քրդերին, հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձանց (ֆոտոռեպորտաժ):

«Կանանց իրավունքի օր ամեն օր», «Կանայք տարբեր են» «Որոշումն իմ է», «Ոչ հայրիշխանությանը, ոչ տերերին», «Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ նա ուզում է», «Չեմ լռելու», «Դիպլոմը օժիտ չէ», «Կարմիր խնձորը ուտելու համար է», «Մազերս երկար է, խելքս ավելին» կոչերով Հայաստանի ֆեմինիստ պլատֆորմի մի քանի տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ քայլերթն ավարտվեց Կարապի լճի մոտ:

Կանանց իրավունքների պաշտպանության գաղափարը միավորեց է ոչ միայն Երեւանի կանանց ու տղամարդկանց, այլեւ Լոռու եւ Շիրակի մարզերի ներկայացուցիչներին, ազգությամբ քրդերին, հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձանց:

Քայլերթի մասնակից կանայք կրում էին շապիկներ հետեւյալ գրառումներով. «Հավասարություն» «Կինն ու տղամարդը հավասար են», «Ուզում եմ ապրել»: Երթը սկսելով Աբովյան փողոցից, նրանք հասան մինչեւ Հանրապետության հրապարակ, ապա Հյուսիսային պողոտա ու Կարապի լիճ: Ողջ քայլերթի ընթացքում ակցիայի մասնակիցները կանաց իրավունքների մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին երեւանցիներին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ֆեմինիստ պլատֆորմի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ Երեւանի Իսահակյանի արձանի մոտից սկսել են կանանց իրավունքների միջազգային օրվան նվիրված քայլերթը: Ֆեմինիստ ակտիվիստները թմբուկներ զարկելով, ֆեմինիստների լուսանկարները ձեռքերին Աբովյան փողոցով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա:

«Մենք պայքարում ենք, որ իրավահավասարության սահմանվի կանանց ու տղամարդկանց միջեւ, վերացվեն այն խտրականություննները, որոնց բախվում է հայ կինը հենց ծնունդից: Դեռ չծնված՝ որոշում են՝ մենք ծնվենք, թե ոչ: Սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը երկրորդ տեղն է գրավում աշխարհում, իսկ ծնունդից հետո մենք ստիպված ենք լինում պայքարել կարծրատիպերի դեմ, որ մեր վզին են փաթաթում ավանդաբար»,- NEWS.am-ի հետ զրուցում ասել է քայլերթի մասնակիցներից Էլվիրա Մելիքսեթյան: