Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երեւանի մետրոյում:

Տոնական ձեւավորված վագոնում բոլոր կին ուղեւորներին սպասել է անակնկալ՝ կենդանի երաժշտություն, բացիկներ եւ ծաղիկներ Երեւանի քաղաքապետի անունից:

Շնորհավորանքներ են ստացել նաեւ մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման հետաքրքիր նախաձեռնությանը:

«Տոնական վագոն» ծրագիրը կշարունակվի օրվա ընթացքում եւ հայկական հանրահայտ, սիրված ֆիլմերի մեղեդիներով, նաեւ երեւանյան ֆոլկլորի երգերով շնորհավորանքներ կստանան բոլոր ուղեւորուհիները: