Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում հաճելի անակնկալ է մատուցվել նաեւ կին վարորդներին:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի փողոցների հատման հատվածներում ու խաչմերուկներում, լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, բոլոր կին վարորդներին երիտասարդ կամավորները ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

Անակնկալից շոյված կին վարորդներից շատերը նշել են, որ տեղյակ են քաղաքապետարանի ավանդական դարձած այս նախաձեռնությանը, իսկ այս դեպքում երկակի հաճելի է, քանի որ նախաձեռնության անմիջական մասնակիցն են դարձել: