ԱՄՆ Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքում մերկ կինը բարձրացել է բեռնատարի վրա եւ պար բռնել մայրուղով երթեւեկող վարորդների աչքի առաջ։

Մարմնեղ կնոջ ստեղծած շոուն անմիջապես խցանում է առաջ բերել բանուկ մայրուղու վրա։ Ճանապարհային մերկապարին վերջ են տվել ոստիկանները, որոնք հրշեջ ծառայության սանդուղքի միջոցով կնոջն իջեցրել են բեռնատարի վրայից, հայտնում է ՆՏՎ-ն։

Իրավապահների խոսքով՝ կինը նախքան այդ վթարի մասնակից էր դարձել՝ բախվելով բետոնե արգելապատնեշին, իսկ մինչ այդ եւս 2 ավտովթարի պատճառ էր դարձել։