«ՆՎՕ» հեռուստաալիքը «Գահերի խաղը» սերիալի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է սերիալի վեցերորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը:
Բուն տեսագրությունում երեւում է Ջոն Սնոու պերսոնաժի մարմինը: Նրա դերը կատարում է Քիթ Հարինգթոնը, որը Independent–ին տված հարցազրույցում հայտնել է, որ նկարահանվել է մի քանի տեսարաններում, որտեղ իր պերսոնաժը մահացած էր:
«Գահերի խաղը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա ապրիլի 24-ին, հայտնում է Gazeta-ն:











