Մարտի 8-9-ի գիշերը Հարավարեւելյան Ասիայի երկրներում հնարավոր է եղել Արեւի ամբողջական խավարում նկատել։ Այն սկսվել է 03։15-ին, իսկ 03։37-ին Լուսինն ամբողջովին փակել է Արեւի սկավառակը։ ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը հրապարակել է խավարումը պատկերող տեսանյութը։
Արեւի խավարումն անզեն աչքով տեսանելի է եղել Ինդոնեզիայի 45 բնակավայրերում, Միկրոնեզիայում եւ Մարշալյան կղզիներում։ Խավարումը տեւել է մոտ 2 րոպե։
Մասնակի խավարումը հնարավոր է եղել նկատել ԱՄՆ-ում, Ալյասկայում եւ Հավայան կղզիներում։



















