Մասիս քաղաքի բնակիչներ 21-ամյա Բագրատ Քոչարյանն ու 18-ամյա Խուդոյանը ոստիկանության բաժին բերման են ենթարկվել անասնագոմից գողություն կատարելու կասկածանքով: Փետրվարի 28-ին ոստիկանության Մասիսի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձինք փորձել են գողություն կատարել իր անասնագոմից: Քրեական հետախույզները նույն օրը պարզել են գողության փորձ կատարած քաղաքացիների ինքնությունը:
Պարզվել է, որ նրանք նախկինում եւս այլ անասնագոմից գողություն են կատարել:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում:











