Կիեւում Ռուսաստանի դեսպանատան վրա մարտի 10-ի գիշերը դյուրավառ նյութերով լի շշեր են նետել, հայտնում է «Նորություններ անկախ բյուրո» գործակալությունը։
«Անկարգություններ կատարողները Ռուսաստանի դեսպանատան վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, որից հետո նրանց ձերբակալել են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այս պահին Կիեւում Ռուսաստանի դեսպանատնից մեկնաբանություններ չեն հնչել։











