5-րդ հարկից ընկած կինը հրաշքով ողջ է մնացել. նա վիրահատվելու հարցում ունի մեր օգնության կարիքը:

29-ամյա Շուշանիկ Մարտիրոսյանը 2015 թվականի հունվարի 2-ին սեղանի ծածկոցը պատշգամբից թափ տալիս, 5-րդ հարկից վայր է ընկել ճնշման անկման հետեւանքով: Էրեբունի ԲԿ-ում աղջկա կյանքը կարողացել են փրկել: Կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, հիմնականում բազմաթիվ կոտրվածքներ ստացվել էին դեմքի ու գլխի շրջանում:

Սպասվում է դեմքի հերթական վիրահատությունը, որպեսզի բժիշկները կարողանան կարգավորել նաեւ աղջկա ձախ աչքի տեսողությունը, ինչպես նաեւ ոտքի վիրահատություն, որ Շուշանիկը կարողանա լիարժեք քայլել: Այժմ նա շատ դանդաղ է քայլում եւ դժվարությամբ է խոսում:

Շուշանիկ Մարտիրոսյանը մոր եւ որդու հետ միասին ապրում են Արտաշատ քաղաքում: Նրա մայրը նույնպես հիվանդ է, տառապում է շաքարային դիաբեդով եւ ընտանիքում ոչ ոք չի աշխատում:

Շուշանիկի մայրիկի՝տիկին Վարսենիկի հեռախոսահամարն է՝ +37498 17 99 92:

Ովքեր կցանկանան օգնել Շուշանիկ Մարտիրոսյանին, նրա անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ.

16056017238100 ՀՀ դրամ;

16056017238101 ԱՄՆ դոլար;

16056017238102 Եվրո;

16056017238103 ՌԴ ռուբլի:

SWIFT:ARMJAM 22