Փետրվարի 27-ի կեսգիշերին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություներ էին ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկից ժամեր առաջ գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին բերման են ենթարկվել 20-ամյա Վահե Ս.-ն, Ալիկ Հ.-ն նեւ անչափահաս Դավիթը:
Բաժնում նրանք խոստավանել են, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, երեքով Ալիկի ազգականի տնից գողություն են կատարել: Հանել էին պատուհանի ապակին, մտել տուն ու գողացել ինչ կարող էին:
Հաջորդ օրը ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել տուժողը: Հարուցվել է քրեական գործ, կասկածյալ երիտասարդները ստորագրությամբ բաց են թողնվել:











