Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները փետրվարի 21-ի կեսգիշերին մոտ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ահազանգով ժամանել են Այնթապ գյուղ:
Նրանց ուշադրության կենտրոնում BMW մակնիշի մեքենան էր, որի վարորդն, ըստ նախնական վարկածի, թմրամիջոց էր տեղափոխում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է եւ վարորդի՝ 36-ամյա Հայկ Ա.-ի հետ բերման ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նրա մոտ հայտնաբերվել է դանակ եւ թղթե փաթեթ՝ չորացրած, մանրացրած դեղնականաչավում զանգվածով: Հայկ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ փաթեթում կանափ է, որը պահել է անձնական օգտագործման համար:
Մեքենայից եւս 3 նմանատիպ փաթեթ է հայտնաբերվել:











