Բագրատաշեն գյուղի 44-ամյա բնակիչ, 3 երեխաների մայր Գայանե Կարապետյանը, 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարից հետո գամվել է անվասայլակին:
Հայաստանցի մասնագետները խորհուրդ են տվել կնոջը մեկնել արտասահման, որտեղ կարող են կատարել վիրահատական միջամտություն եւ կինը հնարավորություն կունենա կրկին քայլելու:
2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը, որի հետեւանքով նա ողնաշարի կոտրվածք է ստացել: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայական գուրգուրանքից եւ իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վերադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ 16 տարեկան է:
Այժմ հնարավորություն է ընձեռվել երիտասարդ կնոջը վիրահատել Գերմանիայում, ինչի գումարը ընտանիքը չունի: Գյուղում աշխատավարձները շատ ցածր են, եւ, որպես վերջին միջոց, Գայանեն դիմում է հանրության օգնությանը:
Գայանեի հեռախոսահամարն է՝ +37494 851 634:
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
2476804503240000 /ՀՀ դրամ/,
2476804503240010 /ԱՄՆ դոլար/,
2476804503240020 /Եվրո/,
SWIFT: ASHBAM22:











