Կիսլովոդսկում 14-ամյա Ալեքսանդրա Օ.-ի դաժան սպանության մեջ կասկածվող Արտյոմ Հակոբյանն ընդունել է մեղքը: Հարցաքննության ժամանակ 19-ամյա պատանին ասել է, որ չի հերքում մեղքը եւ ցավում է կատարվածի համար: Նա արարքը բացատրել է աղջկա հանդեպ ունեցած մեծ սիրով:

Ըստ LifeNews-ի, առաջիկայում դատարանը նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոց կընտրի: Հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 14-ամյա Ալեքսանդրա Օ.-ի մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին, Կիսլովոդսկի կամուրջի տակ: Աղջկան մահացու ծեծել էին քարերով: Հանցագործությունը կատարելու մեջ իրավապահները կասկածում էին 19-ամյա Արտյոմ Հակոբյանին: