Փետրվարի 28-ին ՃՈ ծառայողները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել  «Պորշ Կայեն»  ավտոմեքենա: Պարզվել է, որ նշված մեքենան հաշվառված է Հայաստանում, սակայն մեքենային փակցված են ռուսական համարանիշներ:

Փոխարինված համարանիշներով տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է առաջին անգամ վարչական պատասխանատվություն 2 հարյուր հազար դրամի չափով, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 400 հազար, իսկ երրորդ անգամ՝ բացի 600 հազար տուգանքից, մեքենա վարելու իրավունքից մեկ տարով զրկում: