Փետրվարի 21-ի ուշ երեկոյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի մկանի սալջարդ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ հացատան մոտ վայր է ընկել: Վնասվածքի համար նույն պատճառն է ներկայացրել նաեւ ոստիկաններին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է սակայն, որ պատճառն այլ է՝ անհայտ մեքենայի նույնքան անհայտ վարորդն է հետընթաց կատարել ու հարվածել տուժած տղամարդու ոտքին:

Մեկ այլ օրինակ. փետրվարի 24-ի ուշ երեկոյան «որովայնի փափուկ հյուսվածքների տրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը, չնայած բավական լուրջ ախտորոշմանը, հայտնել էր, որ ամուսինը կատակով հարվածել է որովայնին: Արարքի «հումորային մասը չընկալած ոստիկանները» պարզել են, որ տանը ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը ձեռքերով ու ոտքերով առանց որեւէ կատակի հարվածել է կնոջ որովայնին ու գլխին: