Բյուրեղավանի 4-րդ հանրակացարանի բնակարաններից մեկից գողություն է կատարել նույն հանրակացարանի բնակիչ  29-ամյա Ժորա Ալեքսանյանը:

«Ծանոթ մարդ էր, գիշերը մտել եմ տուն, տնից գողություն եմ արել»,- այսպես ներկայացրեց գողություն կատարելու հանգամանքը Ժորա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 27-ին Բյուրեղավանի 4-րդ հանրակացարանի բնակիչն ահազանգել էր ոստիկանության բաժանմունք ու հայտնել, որ իր  բնակարանից գումար են գողացել: Պարզվել է, որ գողություն կատարողը իրենց ծանոթ երիտասարդն է: