Ոստիկանները հայտնաբերել եւ վնասազերծել են  4 քաղաքացու, որոնք Եղեգնաձորի տներից մեկի բնակիչներին սպառնացել եւ գումար են պահանջել նրանցից:

Փետրվարի 28-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Ռուսաստանում գործող մի ընկերության տնօրեն: Նա հայտնել է, որ մոտ 2 ժամ առաջ Եղեգնաձորի իր բնակարան են գնացել 4 մարդ՝ Արայիկ Սմբատյանն ու «Գելո» մականվամբ ոմն Արթուր եւ 2 անծանոթ եւ սպառնացել իր ընտանիքին եւ շորթել գումար: