BBC-ի տրամադրության տակ տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են Թուրքիայի առափնյա պաշտպանության աշխատակիցները փայտերով ծեծում ներգաղթյալներին, որոնք Էգեյան ծովով փորձում են Հունաստան հասնել։
Միջադեպը տեղի է ունեցել թուրքական ջրերում, Լեսբոսի ճանապարհին։
Ներգաղթյալները թուրքական ծառայության մեղսադրել են հարձակման մեջ, սակայն վերջինը հավաստիացնում է, թե փորձել են կանգնեցնել նավակը՝ իբր մարդկանց վնաս չհասցնելով։











