Հնդկաստանի Ուտար Փրադեշի նահանգում երկու շների հարսանիքին ներկա է եղել ավելի քան 5 հազար մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mashable-ը։ Արարողությունն ընթացել է Փավա գյուղում ավանդական հնդուիստական ծիսակարգերին համապատասխան։

Փեսացուն իր հարսանիքին ժամանել էր ծաղիկներով զարդարված հատուկ մեքենայով։ Հարսանիքի ժամանակ հարսնացուի տիրուհին արտասվել է։ «Թեպետ սա իմ շունն է, սակայն ասես աղջիկս լինի»,- ասել է նա։

Արարողությանը հրավիրված էր տեղի դիջեյը, իսկ հյուրերը տոնը նշել են ուրախ պարերով։