Անկարայում մարտի 13-ի պայթյունի հետեւանքով 16-ամյա մի տուժածի ազգականը տեսախցիկի առջեւ չի կարողացել իր անհանգստությունն ու զգացմունքները զսպել ու անիծել է Էրդողանին ու թուրքական իշխանություններին։
Թուրքիայում մեծ արձագանք գտած այս տեսագրության մեջ տղամարդն անիծում է՝ ասելով. «Գետնի տակ անցնեք դուք ձեր իշխանություններով ու նախագահով»։
Նշենք, որ Անկարայում մարտի 13-ի պայթյունի հետեւանքով մահացել է 37 եւ վիրավորվել 122 քաղաքացի։











