Նոր խմբագրությամբ Հայաստանի Սահմանադրությունը պետությանը թույլ է տալիս քաղաքացիներին վերադարձնել վճարված հարկերը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ:

ՀՀԿ պատգամավորների ներկայացրած այս օրինագիծն առաջարկում է չեղարկել ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաներից ԱԱՀ-ի գանձումը (տարեկան մեկ մեքենայի դեպքում):

Ջհանգիրյանը նշել է, որ թե հին, թե նոր Սահմանադրության մեջ (հոդված 73, 2-րդ մաս) ասված է, որ քաղաքացիների վիճակը բարելավող օրենքները հետադարձ ուժ ունեն:

«Եկեք հենց այդպես էլ անենք: Պարզ է, որ Կառավարությունը այդ փողերը կերել է, ուստի ոչ ոք ոչինչ չի տա: բայց այդ դեպքում կառավարությունը կարող է փոխհատուցման ինչ-որ կարգ սահմանել»,-ընդգծել է ՀԱԿ պատգամավորը: