ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր վարորդները անսովոր անցորդի են նկատել։ Մորեմերկ աղջիկը դուրս էր եկել օղակաձեւ ավտոճանապարհի արտաքին կողմի 34-րդ կմ-ի վրա եւ 10 րոպե քայլել մեքենաների միջեւ՝ խոչընդոտելով երթեւեկությունը, հայտնում է Lifenews-ը։
Մոտակայքով անցնող շտապ օգնության մեքենան տարել է տարօրինակ անցորդին։ Նախնական տեղեկություններով՝ աղջկա մոտ հոգեկան խնդիրներ են եղել։











