Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները մարտի 12-ին զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի:

Մեքենայով հանդերձ բերման ենթարկվածներն են Երեւանի բնակիչներ՝ 40-ամյա Յուրի Կուտեւը, 35-ամյա Սարգիս Վիրաբյանը, 25-ամյա Իշխան Բուդաղյանը եւ 29-ամյա Ռաֆայել Կարապետյանը:

Անձնական եւ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ, դանակներ, որսորդական հրացան՝ փամփուշտներով, եւ տարբեր տրամաչափի ատրճանակներ:

Ստուգվում է զենքերի օրինականությունը:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։