Ավստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը։
Ալեքսանդրը խորհրդարանում ելույթ ունենալիս պատմել է հայերի դեմ իրականացված հալածանքների եւ ճնշումների մասին՝ սկսած 1915-1923թթ. Ցեղասպանությունից մինչեւ Սումգայիթյան ջարդեր։
Պատգամավորը մանրամասն կանգ է առել ջարդերի պատմության վրա՝ պատմելով, որ թե ինչպես է Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի խաղաղ ցույցը բռնության բախվել Ադրբեջանում։
Նա նշել է, որ Սումգայիթում կատարված հանցագործությունները այդպես էլ չեն դատապարտվել այն ժամանակվա խորհրդային կամ ադրբեջանական իշխանությունների կողմից։
«Այս տարի աշխարհը նշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը, եւ եկող ամիս մենք կնշենք Հայոց ցեղասպանության 101-ամյակը»,- ասել է նա։











