Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ըթնացքում նշել է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է «Հայ դատի» ամերիկյան գրասենյակը:
ԱՄՆ միջազգային զարգացման հարցերով գործակալության ադմինիստրատոր Գեյլ Սմիթի մասնակցությամբ նիստի ընթացքում Շերմանը նաեւ կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել սիրիահայերի նկատմամբ ու հասցեագրված աջակցություն ցուցաբերել Ջավախքին: Գեյլլ Սմիթը նշել է, որ USAID-ն աջակցում է այն եվրոպական երկրներին, որոնք փախստականների են ընդունում ու խոստացել է կոնգրեսականին տեղեկություն տրամադրել նաեւ Հայաստանում փախստականներին հատկացվող օգնության մասին:
«Հայ դատի» ամերիկյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին աջակցության համար՝ նշելով, որ նա շարունակում է բարձրացնել հարցեր, որոնք առաջնային են հայ համայնքի համար:











