Երեւանի Դավիթաշեն թաղամասի բնակիչներ «Փուֆիկ» ու «Պլանիկ» մականվամբ անձինք առեւանգել են մի քաղաքացու եւ նրան տանելով Դավիթաշեն գյուղ թաղամասում գտնվող տներից մեկն՝ ապօրինաբար զրկել նրան ազատությունից: Նրանք քաղաքացու ազատության համար պահանջել են 50 հազար դրամ:
«Ինձ կանգնացնում ա Փուֆը կոնկրետ, հարցրի ինձ ճանաչում ես, ասում ա չէ, ասում ա բա էս էլ Պլանիկն ա, ծանոթացի: Ասի լսել եմ, բայց տեսած չկամ...»,-ոստիկանությունում պատմել է առեւանգված քաղաքացին:
Քաղաքացուն ազատ են արձակել, երբ նա խոստացել է տալ նրանց իրենց պահանջած գումարը:
Ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել «Փուֆիկին» ու «Պլանիկին»:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











