ՀՀ Ոստիկանապետի ցուցումով ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 15-ից 16-ը ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա, որոնց վարորդները հաշվառված են նարկոլոգիական կենտրոններում, կամ վարորդական վկայական չեն ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Բերման ենթարկված 40 մեքենաներից 8-ը տաքսիներ են:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ նման միջոցառումները կրելու են շարունակակն բնույթ: Բոլոր նման վարորդները կհայտնաբերվեն եւ կենթարկվեն խստագույն պատժի:











