Երեւանցիների մեղքով է, որ հին Երեւանի տեսքն ապականվում է: Այս մասին, այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը՝ հավելելով. « Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չեն անում»:

«Տանը, ընկերների հետ խոսում ենք, սակայն քայլեր չենք ձեռնարկում: Մինչեւ դանակը չհասավ ոսկորին, լռեցինք: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք, զբաղվենք, երբ դեռ քարերն էին համարակալում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երեւան» նախագիծն է կյանքի կոչվելու, որին ես հավատում եմ»,- ասաց Հրանտ Թոխատյանը:

Հիշեցնենք, որ Արամի 30-ի շենքը քանդելուց օրեր անց մտավորականները մամուլի ասուլիս հրավիրեցին` պահանջելով չքանդել մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության շենքերը: Թոխատյանը չի կարծում, որ իրենց նախաձեռնությունն ուշացած էր:

«Երեւանի քաղաքապետարանի տարբեր բաժինների հետ հանդիպումներ ունեցել եմ, հարցը քննարկել ենք»,- ասաց դերասանը: