Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը շարունակում է պնդել, որ Արամ 30-ի շենքը «սարայ է, ցախաբուն»:

«Նրանք, որոնք պաշտպանում են, դեմագոգներ են»,- այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Իգիթյանը:

Ճարտարապետի կարծիքով` նույնիսկ դերասան Հրանտ Թոխատյանն է դեմագոգ, եթե պահանջում էր շենքը չքանդել:

Ինչ վերաբերում է Ավետիք Իսահակյանի գրադարանին, Լեւոն Իգիթյանն ընդգծեց, որ այնտեղ շինարարություն են իրականացրել հենց Ճարտարապետների միության ներկայիս եւ նախկին նախագահները:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Երեւանում գիշերով քանդվել էր Արամի 30 շենքը: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, Աբովյան եւ Արամի  փողոցների խաչմերուկում գտնվող Արամի 30 շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան  փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով, այդ տարածքում այլ շինություն չի կառուցվելու: