Համացանցի օգտատերերը փորձում են հասկանալ, թե ինչպես է հրապարակված տեսանյութում պատկերված կինն անհասկանալի կերպով անհետանում: Խորհրդավոր անծանոթուհուն նորվեգական հեռուստաալիքի տեսախցիկը ֆիքսել է Կոպենհագենի օդանավակայանում:

Անծանոթուհին կանգնած է եղել հենդբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզչի հետեւում, որից այդ պահին հարցազրույց են վերցրել: Երբ նրա կողքով սայլակով մեկ այլ կին է անցել, անծանոթուհին անհետացել է:

Ըստ NTV.ru-ի, մասնագետներն ընդգծում են, որ տեսանյութում մոնտաժի հետքեր չկան:

Հիմա օգտատերերը փորձում են պարզել, թե ինչպես կարող էր անհետանալ կինը: Ամենայն հավանականությամբ, նա պարզապես արագ հեռացել է, երբ սայլակով կինը նրան փակել է տեսադաշտից: