Թբիլիսիում ավելի քան 10 հրշեջ ջոկատներ փորձում են մարել Սուրբ Երրորդություն (Սամեբա) եկեղեցում բռնկված հրդեհը:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ, խիտ ծուխը դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Հրդեհի արդյունքում տուժածներ չկան: Կրակի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն:
Դեպքի վայրում աշխատող Sputnik-ի թղթակիցը հաղորդել է, որ չի բացառվում պայթյունի հավանականությունը:
Կրակը բռնկվել է եկեղեցու երիտասարդական կրթական կենտրոնի նկուղային հարկում: Կենտրոնի ուսանողներից մեկը պատմել է, որ տարածքում տարբեր չափերի բազմաթիվ գազի բալոններ է տեսել, սակայն հայտնի չէ, արդյո՞ք դրանցում գազ կա լցված:
Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցին Վրաց ուղղափառ եկեղեցու Մայր տաճարն է: Այն օծվել է 2004 թվականին:











