BBC-ի հաղորդավարներից Գրեգ Ֆութը փորձել է հասկանալ, թե ինչ համ ունի մարդու միսը: Դրա համար նա դիմել է տեղի կլինիկաներից մեկը, որտեղ նրա ոտքից մկանի փոքրիկ կտոր են կտրել:

Սակայն լրագրողը չի կարողացել իր փորձն ամբողջությամբ ավարտին հասցնել: Պարզվել է, որ մարդու միսը, նույնիսկ՝ սեփական, ուտելն արգելված է:

Այդ ժամանակ, ըստ Lifenews-ի, հաղորդավարը պատասխանին ավելի մոտենալու այլ միջոց է գտել. նա խորհրդակցել է համային հատկանիշներն ուսումնասիրող մասնագետների հետ: Նրան Ֆութին տեղեկացրել են, որ մարդու մսի համը նման է խոզի եւ գառան մսերի խառնուրդին: Արդյունքում լրագրողն այս երկու տեսակի մսերից կոտլետ է պատրաստել: