Եվրամիության  արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ահաբեկչությունների կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները։ Մոգերինին հուզված լքել է ամբիոնը զարմացած լրագրողների աչքի առաջ եւ այլեւս չի վերադարձել, գրում է Lifenews-ը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։

Հիշեցնենք, որ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Պայթյունից զոհվել է 15 մարդ, վիրավորվել 55-ը։

ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի շտաբ գրասենյակների դրոշները իջեցվել են՝ ի նշան Բելգիային հայտնած համերաշխության։