Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում մարտի 9-ին 31-ամյա Ռուզան Խուդոյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու գործով կալանավորված Ազիզ Խուդոյանը պատմել է, թե ինչու է դանակահարել հորեղբոր դստերը:
Ըստ Ազիզ Խուդոյանի՝ Ռուզանին դանակահարելն իր համար պատվի խնդիր է եղել, քանի որ լուրեր են հասել, թե նա օտար տղամարդկանց հետ է շփվում:
«Հանի դանակը, խփեցի... խփել եմ մենակ դեմքին, վզին: 7-8 հատ խփել եմ»,- ոստիկաններին պատմել է Ազիզ Խուդոյանը:
Ռուզան Խուդոյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիճակը միջին ծանրության է:
Հիշեցնենք, որ Ռուզան Խուդոյանը մարտի 9-ին դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած արնահոսող վնասվածքներով հայտնաբերվել էր Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին, եւ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











